ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր դիրքերը բարելավել է 4 հորիզոնականով և այժմ 7-րդ տեղում է:

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2850

2. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2816

3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2813

4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2803

5. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2798

6. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2796

7. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2784

8. Դին Լիրեն (Չինաստան) - 2782

9. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2777

10. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2774

Հայաստանի հավաքականի անդամներից առաջին 100-ում են

62. Գաբրիել Սարգսյանը - 2679

88. Սերգեյ Մովսեսյանը - 2658