ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը բարելավել է իր դիրքերը՝ 9-րդից բարձրանալով 7-րդ հորիզոնական:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Լագրավը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին: