Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդաս Բերգմանիսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ' երկկողմ օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու նպատակով:
Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Բերգմանիսին ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները:
Նախարար Բերգմանիսը և դեսպան Այվազյանը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ: