Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցել են երկկողմ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:
Նախարար Օլեկասի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները: