Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել:

 

Պարզվել է, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը:

 

Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ին հաջողվել է կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվնաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

 

Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին' վերսկսվել:

 

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը:

 

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: