Օգոստոսի 31-ին՝ ժամը 13.38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակնա լճի կողմից քաղաքացիները բարձրացել են Աժդահակ լեռը և չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (ճանապարհի անանցանելիության պատճառով ճանապարհի մնացած մասը շարունակել են ոտքով):