«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակում՝ Երևանում առաջին անգամ անցկացվեց միջազգային կիսամարաթոն:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կիսամարաթոնի հաղթողները 10 կմ տարածությունում Աննա Ռուսկիխն էր (Կանանց պայքարում 2-րդ՝ Աննա Սապրիկինա և 3-րդ՝ Սիլվիա Յուսեֆին ) և Երվանդ Մկրտչյանը (Տղամարդկանց պայքարում 2-րդ՝ Աշոտ Հայրապետյան և 3-րդ՝ Միխայիլ Պեշկով): 10 կմ տարածությունում 1-ին տեղի մրցանակակիրը կստանա 200.000, 2-րդը՝ 150.000, 3-րդը՝100 հազար դրամ:

 

21 կմ տարածությունը առաջին հաղթահարեցին Օլգա Սկրիպակը (2-րդը ' Կատարինա Անդեր և 3-րդը՝ Էլոդի Բիոլայ) և Ռինաս Ախմադեևը (2-րդը՝ Սեյմեդհի Շարիֆհի և 3-րդը' Սանտիագո Մեզկուտա): 21 կմ հաղթողների համար սահմանված է 1.000.000, 2-րդ տեղի համար՝ 750.000, 3-րդ տեղի համար՝ 500.000 դրամ մրցանակներ: