Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակվել են փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ Որոշման նախագծերում առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։
Որոշումները կկայացվեն Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում: