Bloomberg Markets հանդեսը հրապարակել է աշխարհի 50 առավել ազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել է ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը: Երկրորդ տեղում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է, երրորդում՝ Apple ընկերութ յան ղեկավար Թիմ Կուկը:

 

 

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հանդեսի վարկածով, տեղ են գտել նաև ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը (5-րդ տեղ), ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (6-րդ տեղ), ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը (9-րդ տեղ), Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (13-րդ տեղ) և Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին (14-րդ տեղ):

 

 

Ինչպես նշել է հանդեսը, աշխարհի ամենաազդեցիկների վարկանիշում հայտնված մարդիկ գործում են տարբեր ոլորտներում, սակայն նրանք բոլորն էլ զգալի հաջողությունների են հասել իրենց բնագավառներում: Ազգանունների կեսն առաջին անգամ է հայտնվել 2015 թվականի վարկանիշում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: