Forbes ամերիկյան հանդեսը, 2017 թվականի արդյունքներով, կազմել Է ամենահարուստ մարդկանց վարկանիշը. առաջին անգամ դրա առաջատարը դարձել Է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը:

Հանդեսը Բեզոսի կարողությունը գնահատել Է 112 մլրդ դոլար. նա առաջին մարդն Է դարձել պատմության մեջ, որը գերազանցել Է 100 մլրդ դոլարի սահմանագիծը: Նշվում Է, որ Բեզոսն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակ Է մտել միայն անցյալ տարի: Վարկանիշի երկրորդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն Է՝ 90 մլրդ դոլար կարողությամբ, երրորդ հորիզոնականում Ուորեն Բաֆեթն Է՝ 84 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: