Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
1. Կրիշտիանու Ռոնալդու. «Ռեալ»
Տարեկան 73 մլն դոլար եկամուտ, որոնցից 24 մլն դոլարը ֆուտբոլիստին բերում են Nike, Samsung, Fly Emirates և այլ ընկերությունների հետ պայմանագրերը:
2. Լիոնել Մեսսի. «Բարսելոնա»
Տարեկան եկամուտը՝ 65 մլն դոլար: Արգենտինացին իր սկզբունքային մրցակցին՝ Ռոնալդուին գովազդից ստացված եկամուտով զիջում է միայն մեկ մլն դոլարով:
3. Զլատան Իբրահիմովիչ. ՊՍԺ
Տարեկան եկամուտը՝ 34 մլն դոլար: Գովազդից շվեդ ֆուտբոլիստը ստանում է միայն 4 մլն-ը, մնացյալ գումարը նրան վճարել է ՊՍԺ-ն` որպես աշխատավարձ:
4. Նեյմար. «Բարսելոնա»
Տարեկան եկամուտը՝ 28 մլն դոլար: 16 մլն դոլարը ֆուտբոլիստն ստացել է գովազդային պայմանագրերից:
5. Ռադամել Ֆալկաո. «Մոնակո»
Տարեկան եկամուտը՝ 26 մլն եվրո: 3 մլն-ը կոլումբացին ստացել է Puma-ի, Samsung-ի և Gillette-ի հետ պայմանագրերից:
6. Գարեթ Բեյլ. «Ռեալ»
Տարեկան եկամուտը՝ 24 մլն եվրո: Forbes-ի տեղեկություններով` ֆուտբոլիստն 9 մլն-ը վաստակել է գովազդի շնորհիվ: Բեյլը համագործակցում է Adidas, EA Sports և Lucozade ընկերությունների հետ:
7. Ուեյն Ռունի. «Մանչեսթեր Յունայթեդ»
Տարեկան եկամուտը՝ 22 մլն եվրո, որոնցից 4 մլն-ը ֆուտբոլիստն ստացել է գովազդից:
8. Սերխիո Ագուերո. «Մանչեսթեր Սիթի»
Տարեկան եկամուտը՝ 21 մլն
9. Յայա Տուրե. «Մանչեսթեր Սիթի»
Տարեկան եկամուտը՝ 21 մլն դոլար: Եկամուտի երեք միլիոնն ստացել է Puma-ի հետ համագորակցության արդյունքում:
10. Ֆերնանդո Տորես. «Չելսի»
Եկամուտը՝ 20 մլն դոլար: Շնորհիվ Adidas-ի և Pepsi-ի հետ համագործակցության` վաստակել է 3 մլն: