Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դառնում է 63 տարեկան, իր ծննդյան օրը նա սառցահարթակ դուրս կգա նշանավոր հոկեյիստների և Գիշերային հոկեյի լիգայի մասնակիցների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Պուտինը հոկեյ է խաղալու իր հին ծանոթների, նշանավոր վետերան-հոկեյիստների, ինչպես նաև Գիշերային հոկեյի լիգայի մասնակիցների հետ»,- լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահն աշխատանքային ուղևորությամբ գտնվում է Սոչիում:
Պուտինը, որպես կանոն, իր ծննդյան օրերն անցկացնում է աշխատանքային գրաֆիկին համապատասխան: Սակայն 2014 թվականին նա, հակառակ հաստատված ավանդույթին, հանգստյան օր վերցրեց և այն անցկացրեց սիբիրյան տայգայում՝ բնակավայրերից հեռու: Ավելի ուշ նա պատմեց, որ այդ օրը գրեթե 9 կիլոմետր է անցել լեռներում: