Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

 

Ինչպես MediaMall.am-ը տեղեկացավ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: