Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը տարածաշրջանում ամենամեծ ռազմական պոտենցիալ ունեցող երկիրն է: Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինտենսիվ հայտարարություններ է անում Ադրբեջանի կողմից սպառազինության նոր գնումների, ռազմական պոտենցիալի մասին, ինչպես նաև նկատելի են դեպի սահմանային զորամասեր և դիրքեր այցերի հաճախակիացում,և հարցին, թե արդյոք դա պայմանավորված է Հայաստանում սեպտեմբերի 21-ին անցկացված զորահանդեսով, քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանում իսկապես մտահոգություն կա Հայաստանում կայացած զորահանդեսում ցուցադրված զինատեսակների առնչությամբ:
Նա պատահական չհամարեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ փորձում են հանրությանը հանգստացնել, որ ռազմական հավասարակշռությունը չի խախտվել:
«Մյուս կողմից, մենք պետք է գիտակցենք, որ զինված ուժերի զինանոցում գտնվող այս զինատեսակները ճիշտ է, ընդհանուր առմամբ, որոշակի զսպիչ դերակատարություն ունեն, սակայն դրանք ոչ մի կերպ չեն կաշկանդում Ադրբեջանին՝ նոր գումարներ ուղղել բանակի ռազմատեխնիկական համալրմանը: Ադրբեջանը շարունակում է մեծ գումարներ ծախսել անօդաչու սարքերի, ժամանակակից կապի միջոցների ձեռք բերման ուղղությամբ, նաև հստակ է, որ ձեռք են բերվում հետախուզություն իրականացնելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը և նշեց, որ Ադրբեջանը շարունակում է մեծ աշխատանքներ իրականացնել առաջնային գծի ամրապնդման ուղղությամբ:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: