ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի թոռնիկը՝ Վազգենը, հարկ եղած դեպքում կգնա պատերազմ: Այս մասին այսօր Էջմիածին քաղաքի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Մանվել Գրիգորյանը:

 

Գեներալը նկատեց, որ 90 թվականին, երբ ինքը գնացել է պատերազմ, որդին՝ Կարեն Գրիգորյանը, ընդամենը 13 տարեկան է եղել ու ինքը որդուն հետը տարել է կռվելու. «Վազգենս ումի՞ց ա ավել, եթե ինքն իր ծնողներին չպաշտպանեց, ուրիշնե՞րը պետք է պաշտպանեն»,- ասաց Գրիգորյանը:

 

Խոսելով ներկայումս սահմանին կանգնած զինվորների մասին՝ Մանվել Գրիգորյանը նշեց, որ 1989-90թթ. ում ինքը պաշտպանել է, այսօր իրեն ու իր թոռներին պաշտպանում են նրանց երեխաները: «Մեզանից լավ հերոսներ են այսօր սահմանում կանգնած»,- նշեց գեներալն ու հավելեց, որ այսօր կարևորագույն բանը խաղաղությունն է: