ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում հոկտեմբերի 7-ին ավազակային հարձակում է կատարել 1983 թվականի ծնված Լիանա Մ.-ն:

 

Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

2015 թվականի հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր գրանցվել Վայոց ձորի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում. 32-ամյա դիմակավորված կինը դանակով զինված ներխուժել է բնակարան, բռնություն գործադրել տանտիրոջ նկատմամբ' սպանության սպառնալիքների ներքո պահանջելով գումար և ոսկյա զարդեր:

 

Կատարվում է քննություն: