«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ հատվածներում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 10-ին' ժամը 8:00-24:00-ն երթևեկությունը դադարեցվելու է Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսու փողոցն ընկած հատվածում, ժամը 12:00-22:30-ն' Այվազովսկու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակ ընկած հատվածում, ժամը 22:00-ից' Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 24:00-ն երթևեկությունը կդադարեցվի Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակն ընկած հատվածում, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածում։
Հոկտեմբերի 11-ին երթևեկությունը դադարեցվելու է ժամը 11:00-ից Շահումյան հրապարակը-Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածում, ժամը 13:00-16:00-ն՝ Գր.Լուսավորչ պողատյում՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ, ժամը 14:00-24.00-ն' Աբովյան փողոցում՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակի հատվածում, ժամը 12:00-16:00-ն՝ Ռուսաստանի հրապարակում՝ Արգիշտի փողոցում, ժամը 17:30-24:00-ն' Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում: