ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին:

 

 

«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները և ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարո ղությունը: Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաև արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում: