Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալի Ալբանիայի հավաքականին:
Նշենք, որ ալբանացիները հաղթանակի դեպքում դուրս կգան մրցաշարի եզրափակիչ փուլ: Մերոնք այս հնարավորությունը կորցրել են:
williamhill բուքմեյքերական կենտրոնը խաղի ֆավորիտ համարում է հյուրերին, ում հաղթանակը գնահատվում է 4.00 գործակցով, հյուրերի հաղթանակի հավանականությունն ունի 3.00 գործակիցը, ոչ-ոքին' 2.10:
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին է: