Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ:
Հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում:
Հեղինակավոր williamhill բուքմեյքերական ընկերությունը հանդիպման ֆավորիտ համարում է Հայաստանի հավաքականին՝ վերջինիս հաղթանակին տալով 2.50 գործակիցը: Լատվիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2.87 գործակցով, ոչ-ոքին՝ 3.20:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: