Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արել է այն ամենը, ինչ Արևմուտքը ցանկանում էր տեսնել երկրում նախագահական ընտրությունների նախօրյակին. փոխանցում է nvrus.org-ն:

 

«Մենք արեցինք այն ամենը, ինչ Արեւմուտքն ուզում էր ուզում է տեսնել նախագահական ընտրությունների նախօրյակին», - ասել է նա:

 

Լուկաշենկոյի խոսքով՝ նա նաև դրական է վերաբերվում այն բանին, որ նախագահական մրցավազքին մասնակցում է կին, սակայն ենթադրում է, որ Բելառուսի հանրությունը «դեռևս պատրաստ չէ» կնոջ ընտրել որպես պետության ղեկավար:

 

«Ոչ մի բողոք մեզ չի հասել: Այն, ինչ ես կարդացել եմ համացանցում, խոսում է ընտրությունների կազմակերպման բարձր գնահատականի մասին»,- ասել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:

 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրություններում թեկնածուներն էին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը, «Ասա ճշմարտությունը» ժողովրդական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկևիչը, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բելառուսական հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը: