Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է իր մասին պատմող ֆիլմից դուրս մնացած մեկ հատված, որում պորտուգալացին որդու՝ Կրիշտիանու կրտսերի հետ է:
Պորտուգալացին որդուն սովորեցնում է ճիշտ արտաբերել իր անունը.
-Ասա «Ողջույն, իմ անունը Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր է, սա իմ հայրն է»:
- Ողջույն, իմ անունը Կրիշտիանու Սանտուշ է:
-Օ՜, Աստված իմ:
- Օ՜, Աստված իմ, դա դու ես:
- Դու չգիտե՞ս քո անունը, որդիս:
- Կրիշտիանու Սանտուշ:
- Կրիշտիանու Սանտուշ չէ:
- Ավե…
- Ոչ, դու չունես Ավեյրու անունը:
- Իմ անունը Կրիշտիանու Սանտուշ է:
- Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուշ:
- Լավ:
- Լավ, այդ դեպքում ասա՝ Կրիշտիանու կրտսեր:
- Կրիշտիանու կրտսեր:
- Հիմա ամեն ինչ կարգին է:
Տեսանյութը' այստեղ