Կարիերաս ավարտելու որոշում ինձ հեշտությամբ չի տրվել: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսում»:
«Որոշումս մրցաշրջանի ավարտին կարիերաս ավարտելն է: Աժմ կենտրոնացած եմ մրցաշրջանի մնացյալ հատվածը հաջող անցկացնելու վրա: Առաջիկա ամիսներին կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո: Այս որոշում ինձ հեշտությամբ չի տրվել, սակայն հավատում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է», – Ռաուլի խոսքը մեջբերում է «Նյու Յորք Կոսմոսի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ Ռաուլը կարիերայի մեծ մասը հանդես է եկել «Արքայական ակումբում», ինչպես նաև խաղացել է «Շալկեում», «Ալ Սադում»:
«Ռեալի» հետ թիմի նախկին ավագը 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երեք անգամ Չեմպիոնների լիգայում, չորս անգամ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում, մեկ անգամ էլ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում: