Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Դիարբեքիրի գրասենյակի 27 անդամ հայտարարել են կուսակցության շարքերից հեռանալու մասին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական DemokratHaber.net-ը:

 

 

ԱԶԿ անդամ 25 երիտասարդներն ու քաղաքային խորհրդի 2 անդամները հայտնել են, որ իրենց որոշման պատճառն Անկարայի ահաբեկչությունն է և իշխող կուսակցության կողմից թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սառեցնելը: