Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) հիմնադիրներից Դենգիր Միր Մեհմեթ Ֆըռաթը, ով հետո խզել է կապերն այդ կուսակցության հետ, հունիսին անցկացվելիք խորհրդարական ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP):

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sozcu.com.tr լրատվական կայքը:

Ֆըռաթի' HDP-ի կողմից պատգամավորթյան թեկնածու առաջադրումըթետրվարի 25-ին կուսակցության կենտրոնակայանում կներկայացնեն այդ քաղաքական կառույցի համանախագահներ Սալահեթդին Դեմիրթաշը եւ Ֆիգեն Յուքսեքդաղը:

 

 

Նույն օրը HDP-ից պատգամավորության թեկնածու կառաջադրվի նաեւ ակադեմիկոս Միթհաթ Սանջարը:

 

 

Հետաքրքիր է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրդական կուսակցությունից խորհրդարանի պատգամավորության թեկնածու առաջդրվելու ցանկություն են հայտնել մեծ թվով թուրք հայտնի գիտնականներ, հասարակական գործիչներ, արվեստագետներ. լրագրողներ, իրավաբաններ եւ փաստաբաններ: