Թուրքիայի Ստամբուլ քաղաքում' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ, ձայնային նռնակ է պայթել. գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 02:00-ին' Ստամբուլի Քարթալ թաղամասում: Փողոցը, որտեղ գտնվում էր գրասենյակը, ամբողջովին պատվել է ծխի ամպով, կոտրվել են հարևան շինությունների ապակիները:
Դեպքի վայր են դուրս եկել ոստիկանության ջոկատները: Նախնական հետաքննությունը ապացուցել է, որ շինության մոտ ձայնային նռնակ է պայթել:
Զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը փնտրում է չարագործներին: