Թուրքիայի «Ազատություն և զարգացում» իշխող կուսակցության Դիարբեքիրի գրասենյակում ռումբ են նետել. գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

Համաձայն առկա տեղեկություննների' նախօրեի երեկոյան երկու անհայտ անձ ինքնաշեն ռումբ են նետել գրասենյակի շինության ուղղությամբ: Ռումբերը պայթել են գրասենյակի առջև գտնվող խանութների դիմաց' կոտրելով ապակե ցուցանակները: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:

 

Միջադեպի պահին կուսակցության գրասենյակում ոչ ոք չի եղել: Կասկածյալ անձինք հետախուզվում են: