Թուրքիայի Շանլըուրֆա շրջանում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

 

Անհայտ անձինք կոտրել են շինության պատուհանների ապակիները և «մոլոտովյան կոկտեյլներ» ներս նետել, ինչի արդյունքում շինության ներսում կրակ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Տարվում են աշխատանքներ հարձակում գործած անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: