Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ Բիթլիս նահանգում անհայտ անձինք զինված հարձակում են գործել իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցության շենքի վրա:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն, շենքին լուրջ վնաս է պատճառվել: Ներկայում հարձակվողների որոնում է կատարվում: