Թուրքիայի Շիրնաք նահանգի Սիլոփի շրջանում անհայտ անձինք ռումբ են նետել ոստիկանական բաժանմունքի վրա. տեղեկացնում է CNN Türk-ը:
Համաձայն հաղորդագրության՝ պայթյունի արդյունքում վիրավորվել է հակաահաբեկչական բաժանմունքի պետ Աշիր Յըլդըզը:
Վերջինս հիվանդանոցում է։ Նրա վիճակը գնահատվում է կայուն: Ռումբը նետողների անձը դեռևս չի պարզվել: Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: