Մասաչուսեթս նահանգի Միլլիս քաղաքում երկու անհայտ անձ կրակ է բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա: Դրանից հետո իրավապահների մեքենան դուրս է եկել ճանապարհից ու այրվել:

 

Միջադեպի արդյունքում կրակահերթի տակ ընկած ոստիկանը չի տուժել, հայտնում է CBS-ը:

 

Ինչպես հաղորդվում է, ոոստիկանության մեքենայի ուղղությամբ երկու կամ երեք փամփուշտ է արձակվել: Ի պատասխան, սպան կրակել է երեք անգամ: