Այսօր' վաղ առավոտյան, պայթյուն է որոտացել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնի ռեստորաններից մեկում, որի արդյունքում վիրավորվել է հաստատության աշխատակիցը. գրում է RIA Novosti-ն:
4 անհայտ անձինք 2 մեքենայով մոտեցել էին «Կալամակի կոլոնակի» ռեստորանին: Նրանցից մեկը պայթուցիկ սարք էր նետել ռեստորանի ուղղությամբ:
Աշխատակիցները արագ արձագանքել են' ռումբը հետ են նետել փողոց և փորձել հանգցնել պատրույգը՝ նրա վրա ջուր լցնելով: Սակայն, չնայած ջանքերին, ռումբը պայթել է՝ վնաս հասցնելով մոտակայքում գտնվող խանութների ցուցափեղկերին, որոնք ամբողջովին ջարդվել են: Աշխատակիցներից մեկը վիրավորվել է ապակու կտորներից:
Ոստիկանությունը ենթադրում է, որ պայթյունը քրեական աշխարհի հաշվեհարդարի արդյունք է: