Ֆլորիդայի լողափին հանգստացողները երկնքում ինքնաթիռ են նկատել «Թրամփը բոլոր ժամանակների վատագույն նախագահն է» պաստառով, հայտնում է TMZ- ը։

 

Մեկ այլ պաստառի վրա գրված է եղել. «Թրա՛մփ, դու խղճուկ անհաջողակ ես, վերադարձի՛ր Մոսկվա»:

Պաստառներով ավիաթռիչքն իրականացվել է Փալմ Բիչում Թրամփի «Մար-ա-Լագո» կալվածքի վրայով։ Թրամփն այնտեղ է գտնվում Սպիտակ տունը լքելուց հետո։