Այս գիշեր 38 դիմակավոր զինված անձինք Կիևի կենտրոնում ներխուժել են «Ուկրբիզնեսբանկի» մասնաճյուղերից մեկը և փորձել գտնել փողերի պահեստի տեղը: Այս մասին գրված է Ուկրաինայի ՆԳ ծառայության գլխավոր վարչության կայքում:

 

«Ավազակախումբը լավ պատրաստվածություն ունի և զինված է ատրճանակներով ու ավտոմատներով»,-հայտնել է անվտանգության աշխատակիցներից մեկը:

 

Դիմակավոր տղամարդկանց վերահսկողության տակ է գտնվում ֆինանսական հաստատության երկու հարկը, իսկ մինչ անվտանգության աշխատակիցների վրա հարձակվելը չարագործները հայտարարել են, որ չեն պատրաստվում թալանել բանկը, այլ մտադիր են վերահսկողություն սահմանել:

 

Բանակցությունների արդյունքներով՝ հանցագործները հանձնվել են և ազատել բանկը, նրանք բոլորը Ուկրաինայի քաղաքցիներ են: Հարուցվել է քրեական գործ: