Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Աքշամ» թերթը, հարձակումը տեղի է ունեցել երեկ գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:30-ին: Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:

 

Թուրքիայում հունիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Ընտրություններին մասնակցության համար հայտ են ներկայացրել 31 քաղաքական կուսակցություններ: