Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ:

 

Ահմադինեժադի վրա հարձակումը գործել են միջոցառման հյուր մի խումբ անձինք: Իրանի նախկին նախագահի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող այդ անձինք նրան մեղադրել են Սիրիայում քաղաքացիական պատերազմ բորբոքելու մեջ: Դրանից հետո դահլիճում նրանց եւ Մ. Ահմադինեժադի կողմնակիցների միջեւ ծեծկռտոց է սկսվել, ինչի պատճառով հսկիչները ստիպված են եղել դահլիճից հեռացնել Իրանի նախկին նախագահին: