Վանի նահանգի Իփեքյոլու քաղաքի քաղաքային խորհրդի' Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) ընտրված անդամ Հաքքը Ջեմալը դուրս է եկել կուսակցության շարքերից եւ անդամագրվել քրդական Դեմոկրատական միություն կուսակցությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Հաքքը Ջեմալն իր քայլը պայմանավորել է թուրքական Ռոբոսկիում, իրաքյան Շենգալում եւ սիրիական Ռոջովայում քուրդ ժողովրդի դեմ իրագործված կոտորածներով, որոնք կանխելու համար Թուրքիայի ԱԶԿ-ական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել:

 

Նա կոչ է արել ԱԶԿ-ի շարքերում գտնվող ազգությամբ բոլոր քրդերին հետեւել իր օրինակին եւ լքել Թուրքիայի իշխող կուսակցության շարքերը: