Այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստն ացկացնելուց և խորհդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի միջնորդությունը, և ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց՝ 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանի և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկասմյա կալանքը։
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշման հրապարակումից հետո ձերբակալված անձիք ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեցին ՀՀ արադարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։