Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսը, մեկ տարի պատիժը կրելուց հետո, վաղաժամ ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Պարալիմպիկ մարզիկն իր ընկերուհու՝ Ռիվա Ստենկամպի սպանությունից հետո դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: Մեկ տարի պատիժը կրելուց հետո մարզիկն ազատ էր արձակվել: Պատժի մնացյալ ժամանակահատվածը նա կանցկացնի տնային կալանքի տակ:
Պիստորիուսը զրկված է զենք կրելու իրավունքից և պետք է հոգեթերապիա անցնի: