Orange Fitness պրեմիում ակումբը բոլորովին վերջերս հանդես եկավ մի շարք նորամուծություններով' ամբողջությամբ փոխելով ֆիթնեսի մասին պատկերացումները Հայաստանում:

 

Պրեմիում ակումբը հերթական անգամ ապացուցում է, որ հաջողությամբ է կատարում իր ստանձնած պարտավորվածությունը՝ ապահովել հայաստանյան ֆիթնեսի համաչափ զարգացումը համաշխարհային շուկայի հետ:

 

Այդ նպատակով Orange Fitness-ը ներմուծել է աշխարհահռչակ բրենդերի մարզասարքեր և ֆիթնես գույք' ամբողջությամբ թարմացնելով մարզասրահը, խմբակային մարզման սրահները և լողավազանային գոտին:

 

Բարձրագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ այսուհետ հնարավոր է պահպանել մարզումների անհատական ինֆորմացիան մարզասարքերի վրա, վազել նախընտրած քաղաքի փողոցներով, կիսվել հաջողություններով facebook-ում և այլն: Աշխարհում զարգացող ֆունկցիոնալ մարզումների նոր և հագեցած գոտու շնորհիվ՝ մարզասրահի ձանձրալի ու բարդ թվացող մարզումները դարձել են հետաքրքիր, դինամիկ ու առավել արդյունավետ:

 

Մի ուրախալի լուր ևս. ակումբի անդամների հարմարավետության համար Orange Fitness-ն առաջարկում է նոր մոդել՝ ակումբային քարտի ձեռքբերում ապառիկ տարբերակով, եթե ունեք արդեն անդամագրված մտերիմ կամ ծանոթ: Ակումբը կարևորում է, որ իր հաճախորդները մարզվեն իրենց մտերիմների կամ ծանոթների հետ՝ արդեն ձևավորված ակումբային միջավայրը պահպանելու համար:
Այսօր աշխարհում հաջողության հասած մարդկանց շրջանում ֆիթնեսով զբաղվելը ոչ միայն ընդունված, այլև պարտադիր պայման է: Orange Fitness-ն արել է առավելագույնը, որ յուրաքանչյուր այցելու ակումբում գտնի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:

 

Ակումբի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել և ծանոթանալ կատարված նորամուծություններին: