Դեկտեմբերի 5-ին կայացած Men's Physique Armenia 2015-ում կրկին փայլեցին Orange Fitness պրեմիում ակումբի մարզիչները տարբեր հասակային կատեգորիաներում. Հովհաննես Ավագյան, Գևորգ Թութունջյան՝ 1-ին տեղ, Իշխան Սեդրակյան, Արթուր Հարությունյան՝ 3-րդ տեղ:

 

Մրցաշարի բացարձակ չեմպիոն ճանաչվեց կրկին Orange Fitness-ից Գևորգը՝ դառնալով Mr. Armenia 2015: Վերջինս հոկտեմբեր ամսին Men’s physique 1st Black Sea Open մրցաշարում դարձել էր բրոնզե մեդալակիր: Շնորհավորում ենք հաղթողներին և Orange Fitness ակումբին՝ ոլորտում նման պրոֆեսիոնալ մարզիկներ ունենալու համար:

 

Լինելով Հայաստանում ֆիթնես մշակույթի հիմնադիր՝ Orange Fitness-ը պարբերաբար նորամուծություններ է կատարում ոլորտում: Վերջերս ակումբը ներմուծել է աշխարհահռչակ բրենդերի մարզասարքեր և ֆիթնես գույք' ամբողջությամբ թարմացնելով մարզասրահը, խմբային մարզման սրահները և լողավազանային գոտին՝ լիովին փոխելով ֆիթնեսի մասին պատկերացումները Հայաստանում:

 

Շուտով մեկնարկելու է ակումբի կողմից մշակված մարզումների նոր թիրախային ծրագիր՝ «Փոխիր կյանքդ 60 օրում», որի միջոցով կարճ ժամանակում իդեալական մարմին կերտած մարզիչները կաշխատեն ակումբի անդամների հետ, ովքեր ցանկանում են նիհարել կամ շտկել իրենց կազմվածքը՝ հասնելով իրենց ցանկալի արդյունքին:

 

Սպասենք, թե էլ ինչ ասելիք կունենա Orange Fitness պրեմիում ակումբը հայաստանյան ֆիթնեսում: