Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևեցին «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցան զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանես»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրեց իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծեց մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։
Այսօր երեկոյան մեր մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա» հանդիպմանը։