Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ բացում է անվճար տարրական դպրոց, որտեղ կընդունեն նույնիսկ դեռ չծնված երեխաներին: Նոր տեսակի ուսումնական հաստատության բացման մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

 

Պարապմունքները սկսվում են 3 տարեկանից: Դպրոցականներին բուժսպասարկում կտրամադրվի մինչև ուսուցման ավարտը՝ 12 տարեկանը: Հաստատությունը կհայտնվի կալիֆոռնիական Իսթ Պալո Ալտո քաղաքում:

 

Առաջին աշակերտները կդառնան աղքատ ընտանիքների երեխաները: Բացի այդ, հղի կանանց այնտեղ կապահովեն պերինատալ խնամքով:

 

Դպրոցը աշխատանքը կսկսի 2016 թվականի օգոստոսից: