Այս գիշեր հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար հանգիստ է անցել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության բաժնի պետ Մուշեղ Աղեկյանը:

 

Նշենք, որ Տավուշի մարզի Բաղանիս համայնքում հոկտեմբերի 24-ին ադրբեջանական գնդակոծությունից տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր, ջարդվել լուսամուտների ապակիներ:

 

Մուշեղ Աղեկյանի խոսքով՝ տարբեր տրամաչափի հրազենից հնչել անկանոն բնույթ կրակոցներ: Խախտումների ինտենսիվությունը բարձր չի եղել: