Ինչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:

 

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

 

 

Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն: