Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը Եվրամիության ղեկավարներին առաջարկել է սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ: Պաշտոնական նամակը փոխանցվել է Եվրոպական միության հանձնաժողովին:

 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով' ԵՄ-ին պաշտոնական առաջարկ ուղարկելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին Միության վարչապետների հանդիպման ժամանակ, իսկ նամակը փոխանցվել է հոկտեմբերի կեսերին:

 

 

«Մենք պետք է վերադառնանք ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարին և առաջարկում ենք սկսել բանակցությունները»,-ասել է Վալովայան' մատնանշելով, որ նամակը դեռևս հանդիսանում է միայն «դիրքային փաստաթուղթ», այսինքն' արտահայտում ԵԱՏՄ հանձնաժողովի կարծիքը:

 

 

ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում 5 պետություններ' Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս: