Հանրապետության տարածքում' հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին լեռնային և արևելյան շրջաններում' ձնախառն անձրև, նոյեմբերի 1-ին՝ ձյուն:

 

Քամին՝ հյուսիս-արևելյան' 2-5 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով:

 

 

Երևանում' հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: