Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով: Քամին հարավարևելյան' 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում նոյեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, նոյեմբերի 25-27-ին' +8, նոյեմբերի 28-ին' +7 աստիճան: