Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 17-ի ժամը 09:30-ի դրությամբ տեղ-տեղ մերկասառույց է:

 

Սիսիանի, Գորիսի, Կապանի և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: