ՀՀ տարածքում մարտի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում : Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: